Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ռուս զինվոր է մահացել

Գյումրի քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ռուս զինվոր է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ դեպքի վայրից ստացված հաղորդագրության համաձայն, 2021 թվականի հունվարի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 5.30-ին արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել սխալ տեղում կայանված բեռնատար կցորդին:

«Վթարի արդյունքում մեքենան հրդեհվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել