Այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում ընդունեց Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետ նշանակելու վերաբերյալ։
«Իմ համար մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, նամանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց Հարությունյանը։
Վարչապետը նշեց, որ նախկինում պետական բարձր պաշտոն զբաղեցրել է, եղել է առողջապահության նախարարի տեղակալ։ Նա հաջողություն Հովհաննես Հարությունյանին։
Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվեց Տիգրան Պետրոսյանը։