Բայդենն ասել է, որ ամերիկացիները պետք է ընդունեն պատմության մարտահրավերը

Այսօր տեղի ունեցավ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ Իր ելույթում Բայդենն ասել է, որ ամերիկացիները պետք է ընդունեն պատմության մարտահրավերը։

«Միասին մենք կգրենք ամերիկյան պատմություն, ոչ թե վախի, այլ հույսի, ոչ բաժանման, այլ միասնության, ոչ խավարի, այլ լույսի, արժանապատվության, սիրո, մեծության, բարության պատմություն: Թող այս պատմությունը մեզ առաջնորդի, ոգեշնչի, մեզ և գալիք դարերին ասի, որ մենք պատասխանել ենք պատմության մարտահրավերին, և եղել է այնպես, որ ժողովրդավարությունը, հույսը, արդարությունը, այնուամենայնիվ, մեզ հետ չմեռան, այլ ծաղկեցին», – ասել է Բայդենը:

«Եթե մենք դա անենք ու երբ մեր օրերն ավարտվեն, մեր երեխաներն ու թոռները կասեն մեր մասին՝ նրանք ամեն ինչ արեցին, կատարեցին իրենց պարտքը, վերականգնեցին մասնատված երկիրը երկիրը»,- ասել է Բայդենը: Նա ամերիկացիներին խոստացել է. «Ես միշտ անկեղծ կլինեմ ձեզ հետ»:

Բայդենը հավելել է, որ ինքը կմտածի «ոչ թե իշխանության, այլ երկրի նոր հնարավորությունների մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել