ԱՀԿ-ն հայտարարում է աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի հսկայական պակասի մասին

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակասը հսկայական է, ինչը մեծ անհավասարության է բերում մի շարք երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Իհարկե, պատվաստանյութերի պակասը (կորոնավիրուսային վարակի համար) ամբողջ աշխարհում հսկայական է: Եթե հիմա նայենք, պատվաստանյութերը հասանելի են բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը մեծ անհավասարության է հանգեցնում», – ասել է Վույնովիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրել է Եվրոպական Միության տարածքում կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը:

Ռուսաստանը մշակել և սկսել է Sputnik V-ով պատվաստումները իր երկրի քաղաքացիների համար։ Sputnik V-ի մեծ խմբաքանակ է ձեռք բերել Արգենտինան։

Եվրոպական որոշ երկրներ էլ ձեռք են բերել Pfizer ամերիկյան ընկերության պատվաստանյութերը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել