Ուկրաինան սպասարկման ոլորտում արգելել է ռուսերենի գործածությունը

«Ուկրաիներենը որպես պետական լեզու գործածելու ապահովման մասին» օրենքի այն նորմը, ըստ որի Ուկրաինայում սպասարկման ոլորտի բոլոր տեսակի ծառայություններում պետք է գործածվի ուկրաիներենը, ուժի մեջ է մտնում։

Այս մասին հայտնում է RiaNovosti-ին։

Ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները, անկախ իրենց սեփականության ձևից, սպառողներին կսպասարեկն և տեղեկատվություն կտրամադրեն ապրանքների և ծառայությունների մասին բացառապես ուկրաիներեն: Այս պահանջը վերաբերում է ոչ միայն առևտրին: Միայն հաճախորդի խնդրանքով կարող են երկու կողմերի համար ընդունելի այլ լեզվով ծառայություն մատուցել։

Այժմ ռուսերենով մատուցվող ծառայության համար հնարավոր կլինի պաշտոնապես բողոք ներկայացնել, իսկ օրենքի նորմը խախտելու համար տուգանքներ են նախատեսված։

Օրենքը սուր քննադատության է արժանացել ուկրաինական ընդդիմության և ռուս քաղաքական գործիչների կողմից: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը, ռուսերենի նկատմամբ խտրական օրենքներ ընդունելով, դիտավորյալ տարաձայնություններ է սերմանում իր քաղաքացիների միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել