Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ հունվարի 15-ին, հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով և քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել