Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը, այդ թվում՝ դեպի Հայաստան․ Aliq.ge

Վրաստանյան սոցցանցերում հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ ցամաքային սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան – ՀՀ սահմանը:

Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:

«Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշեցին ծառայությունից ու հավելեցին, որ տեղեկություն չունեն, թե երբ հնարավոր կլինի առանց խնդիր այցելել հարևան երկիր:

Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել ՀՀ:

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշումը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել