Հունվարի 11-ից ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ,

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 թվականի թիվ 49-Ն հրամանով։ Այս մասին գրավոր տեղեկացվել են բոլոր դպրոցները դեռևս դեկտեմբերի 30-ին։ Նախարարության կողմից հունվարի երկուսին տարածվել է նաև համապատասխան հանրային հաղորդագրություն:
Հրամանի հղումը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել