Իրանը արձանագրել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի չորս նոր դեպք, կիրակի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ հաղորդագրության, վարակվածները նույն ընտանիքի անդամներ են, ովքեր եկել են Եվրոպայից:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի հինգ դեպք: Առաջին դեպքը գրանցվել է մի փոքր ավելի վաղ։ Վարակվածներ եկել էր Մեծ Բրիտանիայից։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել: Երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70%-ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ կասկածի տակ է, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի մարտի 1-ին, ՀՀ քաղաքացին ժամանել էր Իրանից։