Հանրային հեռուսատատեսությանը տված իր հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանեց այն փաստը, որ ֆինանսների նախարարի կանխատեսումը՝ տնտեսական աճի հետ կապված 2021թ․-ին 4,8% է, մինչդեռ նա կանխատեսել է, որ լինելու է երկնիշ տնտեսական աճ։
«Ես ինձ չեմ ների, եթե հաջորդ տարվան երկնիշ տնտեսական աճ չստացվի։ Ֆինանսների նախարարությունը բյուջեի մեջ միշտ դնում է ավելի պահպանողական սցենար, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարարությունն իր առջև միշտ դնում է ավելի ագրեսիվ պլաններ։ Սա շատ նորմալ է, ինչպես սովորական ընկերություններում վաճառքի բաժնի և ֆինանսական բաժնի պլանները իրարից կարող են տարբեր լինել, և սա էլ նույն դեպքն է։ Մենք մեր առջև ավելի ամբիցիոզ պլաններ ենք դրել և փորձելու ենք դրանք իրականացնել»,- ասել է նա։
Նա նշեց, որ կան տարբեր սցենարներ՝ օպտիմիստական, հիմնական, վատատեսական, և կարող են տարբեր սցենարներ աշխատել․
«Իմ և իմ թիմի պլանը երկնիշ տնտեսական աճն է, և դա չի փոխվել»,- նշել է Քերոբյանը։