Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրել է Եվրոպական Միության տարածքում կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա երկրորդ պատվաստանյութն է, որի օգտագործումը թույլատրվում է գործակալության կողմից: Այն խորհուրդ է տրվում օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնեն, որ «Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: