Ալիևը հանդիպել է Ալեքսեյ Օվերչուկին

Կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է առաջիկա տարում երկու երկրների փոխգործակցության հարցեր: Այդ մասին հաղորդում է «Ազերթագ» պետական ​​լրատվական գործակալությունը:

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության ուղղությունները տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում և վստահություն է հայտնվել կապերի հետագա ընդլայնման հարցում», – նշվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը Բաքու կատարած այցի ընթացքում ադրբեջանական պետության ղեկավարին ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Ալիևն ու Օվերչուկը նշել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը:

«Ընդգծվեց, որ չնայած կորոնավիրուսային համաճարակին 2020 թվականին, տնտեսական ոլորտում կապերը զարգացել են», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է այսօր ընդունել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել