Հոգեբանական ինչ խնդիրներ են ունենում պատերազմի մասնակիցները, զոհվածների հարազատներն ու երեխաները

Պատերազմով անցած զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները ունենում են նաև հոգեբանական խնդիրներ։ Այստեղ կարևոր է մասնագետների, շրջապատի և առհասարակ՝ հանրության աջակցությունն ու դերակատարումը։

Ռազմական գործողություններին մասնակցած, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հասարակությունը հաճախ ապրումակցման սխալ մոտեցում է դրսևորում։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է հոգեբան, հատուկ մանկավարժ Տաթև Գուլքանյանը։

«Մենք ավելի շատ սկսում ենք խղճահարություն դրսևորել նրանց նկատմամաբ, և չենք հասկանում, որ այդ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք իրենք իրենց մեջ պետք է լուծեն։ Նրանք տեսել են այն, ինչ մենք չենք տեսել, զգացել են այն, ինչ մենք երբևէ չենք կարող զգալ և շատ հաճախ այդ ներքին լարվածությունը նաև նրանց մոտ կարող է պատրանքներ առաջացնել, ինչպես լսողական, այնպես էլ՝ տեսողական։ Կարող են նաև սխալ ընկալել հասարակության դրսևորումները»,-նշում է մասնագետը։

Նրա խոսքով՝ պատերազմի մասնակիցների հետ շփումներից պարզ է դառնում, որ հաճախ նրանք մեղքի զգացում են ունենում, ցանկանում են մեկուսանալ, չշփվել մարդկանց հետ և այլն։ Նա նշում է, որ պետք չէ նրանց անընդհատ հիշեցնել նաև իրենց վիրավորումների մասին։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին, ապա այստեղ ևս սխալ մոտեցում է լինում քաղաքացիների կողմից։ «Ցանկացած վիշտ ունի իր ապրման փուլերը, տվյալ դեպքում այս ծնողները պետք է ապրեն, անցնեն այդ փուլերով։ Պետք չէ հերքել, ասել, որ ամեն ինչ լավ է, կամ շեշտել, որ կորուստն անդառնալի է և այլն։ Այո, կորուստն անդառնալի է, բայց պետք է թողնել, որ մարդն անցնի վշտի ապրման փուլերով։ Նրանց ուղղակի ժամանակ է պետք՝ կյանքը վերաիմաստավորելու ու ապրելու համար»,-ասաց Տաթև Գույքանյանը։

Հատուկ մանկավարժը նաև նշում է, որ զոհվածների երեխաներին էլ պետք չէ խաբել ու ասել, որ հայրիկը հեռու է գնացել, բայց կգա, կամ որևէ նվեր հայրիկն է իրեն ուղարկել։ 4-7 տարեկան երեխաներն արդեն գիտակցում են, թե ինչ է մահը։ Պետք է հստակ ասել, որ այն անդառնալի է։

Պետք է համբերատար ու ավելի սիրալիր լինել։

Մասնագետը նաև նշում է, թե ինչ պետք չէ խոսել պատերազմի մասնակիցների հետ, ինչպես երեխաներին ներկայացել, թե ինչ է պատերազմը և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել