Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում․ թուրքագետ

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը հայտնում է, որ Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում:

««Հայաստանը արդեն խոչընդոտ չէ»: Ստամբուլ-Բաքու չվերթը այլևս շրջանցող ճանապարհով չի իրականացվում:

26-ին Թուրքական ավիաուղիները իրականացրել են ուղիղ չվերթ Հայաստանի օդային տարածքով: Փաստորեն, մենք ամեն ինչ բացել ենք թուրք-ադրբեջանական եղբայրության առջև` և´ ցամաքային, և´ օդային սահմանները` հնարավորություն ստեղծելով թուրքական ծրագրերի լիակատար իրականացմանը: Այլևս խոչընդոտ չենք:

Այս անիմաստների խումբը պետք է օր առաջ հեռանա, քանի որ նրանք ամեն ինչ բացում ու տալիս են, մի օր Հայաստանն էլ կտան և վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել է, որ ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:

®Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայական օդանավերի համար: Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան…) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով: Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել