Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ցանկությունը` նպաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործմանը․ Լավրով

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այս մասին հայտնում են Российская газета-ն։

Այն անցկացվում է ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի VIII հանդիպման շրջանակներում:

Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի ցանկությունը` նպաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործմանը, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան համակարծիք են, որ Ղարաբաղում հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների կողմից տարածաշրջան ներթափանցելու փորձերի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել