Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Շվեյցարիայում, Ֆրանսիայում էլ այժմ վարակված է յուրաքանչյուր երկուսից մեկը, հաղորդել է Հանրային առողջության դաշնային գրասենյակը:
Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Թյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցն իր ուսումնասիրության շրջանակներում հաջորդականացրել է կորոնավիրուսի շուրջ 500 նմուշ դրական արդյունքներ։ Հարավաֆրիկյան տարբերակը հայտնաբերվել է երկու նմուշում, մինչդեռ բրիտանական տարբերակը չի գտնվել», – ասված է զեկույցում:
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը հիշեցրել է, որ ավելի վաղ Թյուրիխի և Գրուբյունդենի կանտոններում հայտնաբերվել էին կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակման առաջին դեպքերը, Մեծ Բրիտանիայի երկու բնակիչներ դրական արդյունքներ էին տվել: Իշխանությունների փոխանցմամբ՝ այս շտամով վարակման երրորդ դեպքը հետագայում հայտնաբերվել է Լիխտենշտեյնում:
Նշենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան։ Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ ոչինչ չի կարող ենթադրվել, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: