Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Մախաչկալայում ահաբեկչություն ծրագրող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին բերման ենթարկելու տեսագրություն է հրապարակել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դեկտեմբերի 25-ին օպերատիվ գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:
Ծայրահեղականները բերման են ենթարկվել իրենց բնակարանից, որտեղ հայտնաբերվել են դանակներ, նռնակներ, մեծ քանակությամբ զինամթերք ու գրոհայինների ծախսերի ցանկը:
Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր Մախաչկալայում ահաբեկչության նախապատրաստման կանխարգելման մասին:
«Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: