Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Տամբովում 17-ամյա դեռահասի պատրաստած ահաբեկչություն է կանխել, հայտնում է РИА Новости-ն։
Երիտասարդի վարձակալած բնակարանում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ռումբ պատրաստելու մասեր: Ըստ տվյալների՝ նա պայթուցիկ սարք է հավաքել ՝ համաձայն համացանցից ստացված հրահանգների: Դրդապատճառները դեռ հայտնի չեն, բայց քննչական կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածը «կործանարար ենթամշակույթների» կողմնակից է:
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ: Խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է: 2020 թվականին՝ նախապատրաստման փուլում, հատուկ ծառայությունները կանխել են 61 նման հանցագործություն, այդ թվում ՝ 41 ահաբեկչություն: