Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վանիկ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 3-րդ ՀԳ-ի 9-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, ժամկետային զին. ծառայող, կոչումով սերժանտ, 12.10.2012թ. խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները և ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում բռնություն է գործադրել շարքային Աղվան Հ.-ի նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net