Մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ

Արցախի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նոյեմբերի 20-ի իր հաղորդագրության մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ պաշտպանելու մշակութային ժառանգությունը ՝ համաձայն 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի, որին կողմ են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը: Կազմակերպությունն առաջարկել է իրականացնել փորձագետների անկախ առաքելություն՝ նշանակալից մշակութային արժեքների նախնական գույքագրում` որպես տարածաշրջանի մշակութային ժառանգության արդյունավետ պահպանման առաջին քայլ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր տնօրենի մշակույթի գծով օգնական Էռնեստո Օտտթնն ասել է․

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի առաքելություն ուղարկի: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին մի քանի անգամ դիմել են առանց հաջողության: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների հետ կապված իրավիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Կրակի դադարեցմամբ բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր նախապայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել