Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ Առուշանյանն այժմ Քննչական կոմիտեում է։
«Հենց նոր եմ տեսակցել նրան»,-ասաց Մելքոնյանը։
Թե Առուշանյանն ինչ կարագավիճակ ունի և այլն՝ մանրամասները կհայտնենք քիչ ուշ։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մեզ հետ զրույցում նշել էր, որ ոստիկանությունը Առուշ Առուշանյանին բերման է ենթարկել մի քանի ժամ առաջ, այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ գորիսեցիները ճանապարհը փակելու են և թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ։
Ավելի ուշ նա նաև գրել էր․
«Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առիթով Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։ Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Նաև նշեմ, որ դեռևս Սիրսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»։