Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում Առուշ Առուշանյանի կյանքին․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գևել է․

«Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առիթով Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։ Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Նաև նշեմ, որ դեռևս Սիրսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել