ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմը նրա պաշտոնը ստանձնելուց հետո կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Reuters- ը։
Նոր սահմանափակումների հիմք են հանդիսացել Ռուսաստանին վերագրվող կիբերհարձակումները ամերիկյան գերատեսչությունների վրա: Միևնույն ժամանակ, Բայդենի թիմը քննարկում է պատասխան քայլեր և՛ տնտեսական առումներով, և՛ կիբերհարձակումների։
«Պատասխանը պետք է այնքան ուժեղ լինի, որ հանցագործների համար մեծ տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական կորուստներ լինեն, բայց միևնույն ժամանակ երկու միջուկային տերությունների միջև հակամարտության սրում չպետք է լինի», – ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հավելում է, որ հիմնական նպատակը կլինի արդյունավետ զսպող միջոց ստեղծել և հետագայում կիբեր լրտեսության հավանականությունը նվազեցնել:
Քննարկումները ներկայումս տեսական են, քանի որ Բայդենը դեռ չի ստանձնել նախագահի պաշտոնը և դեռ նրա թիմին հասանելի չէ ամբողջ տեղեկատվությանը՝ հստակեցնելու համար ապագա ծրագրերն ու քայլերն:
Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի գերատեսչություններում հակերային լայնածավալ ներխուժման մասին: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ պետական գործակալությունները հարձակման հիմնական թիրախներն են եղել, այդ թվում՝ պաշտպանության, ֆինանսների, ազգային անվտանգության և առևտրի նախարարությունները, ինչպես նաև պետդեպարտամենտը: Բացի այդ, հնարավոր է, որ տուժել են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը և միջուկային անվտանգության ազգային վարչությունը, չնայած էներգետիկայի նախարարությունը ասում է, որ միջուկային անվտանգության գործակալությանը չի ազդել: Հարձակումը ԱՄՆ-ը վերագրում է Ռուսաստանին, բայց ոչ մի ապացույց դեռևս չի բերվել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի դրա հետ: Իսկ Թրամփն ու նրա խորհրդական Լարի Կուդլոուն ենթադրում էին, որ Չինաստանն է իրականում կանգնած է կիբերհարձակման հետևում: