Հայտնի է Արցախում մահացած ռուս սպայի ինքնությունը: Военный Осведомитель տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ նա 29-ամյա խաղաղապահ Վիտալի Մորոզն է:
Սպայի մահվան մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ից, զինվորականը վիրավորվել է Շուշի տանող ճանապարհի ականազերծման ժամանակ եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Զինվորականի ընտանիքին կտրամադրեն անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն: