Վրաստանն Ադրբեջանի հետ սահմանին հսկիչ անցակետ կկառուցի

Մոտ ապագայում Դավիթ Գարեջի վանական համալիրի հարակից տարածքում` Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածքում, Վրաստանը ժամանակակից չափանիշներին համապատասխան սահմանային հսկիչ կետ կկառուցի, – ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին` անցնող տարվա զեկույցի ներկայացման ժամանակ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանի` մի քանի վիճահարույց հատվածներ ունեն, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Դրանցից մեկում տեղակայված է VI դարի վանական համալիրը` Դավիթ Գարեջին, որի մի մասի հանդեպ հավակնություններ ունի Ադրբեջանը և ուխտավորներին չի թողնում համալիրի տարածք:

Գոմելաուրին վստահեցրել է` կատարվելու են սահմանային ենթակառուցվածքների բարելավման, հսկողության նոր սերնդի սարքավորումներով հագեցման, ավիացիայի հնարավոր զարգացման աշխատանքներ:

Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող` «Դավիթ Գարեջի» 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել