Հանրահավաք ու հիշատակի երթ՝ 17 կուսակցությունների կազմակերպմամբ

Ազատության հրապարակում այժմ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Կարճ հանրահավաքին կհաջորդի հիշատակի երթը դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ի հիշատակ բոլոր զոհերի տեղի կունենա հոգեհանգստի կարգի արարողություն։

17 կուսակցությունների հետ հանրահավաքին ու երթին մասնակցում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ այժմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բազմամարդ սգո երթը հասել է արդեն Եռաբլուր։ Այնտեղ են նաև մեծ թվով այլ քաղաքացիներ՝ խոչընդոտելու իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն, սակայն ոստիկանական ուժերի շնորհիվ նրանք, այնուամենայնիվ, մտան ներս։

Եռաբլուրից ուղիղ եթերին հետևեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել