Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ականազերծող խմբի սպան զոհվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մերձակայքում, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Շուշի բնակավայրի հարակից տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ պայթուցիկ սարքը գործի է դրվել», – նշում են նախարարությունից:
Արդյունքում ՝ զինվորը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում նա ստացած վնասվածքներից մահացել է: