Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորումը, եռակողմ համաձայնագրի կետերի իրագործումը: Նշվել է, որ իրավիճակը կայուն է։