Տարոնն ազատված էր զինծառայությունից, կամավոր գնաց պատերազմ․ կոշիկները տվել էր ժամկետայիններից մեկին

Տարոն Գիվարգիզյանը թեպետ ազատված է եղել զինվորական ծառայությունից, երբ իմացել է պատերազմի մասին, հենց երկրորդ օրը կամավոր մեկնել է մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը։

«Ջոկատ էր կազմել, բայց դա մենք չենք իմացել: Գիշերը ժամը 1-ին զանգեց քրոջն ու ասաց, որ պապային ու մամային լավ կնայես, ես արդեն Ղարաբաղում եմ»,- պատմում է Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը:

Տարոնը կռվել է Մարտունիում, այդ մասին հայրը հետո է իմացել որդու ընկերներից: 

«Ասում էի, Տարոն ջան, էլ ուժ չունեմ սպասելու, գոնե 2 օրով կգա՞ս, գնաս, ասաց մամ, փոխող չկա, բայց էնպես չի, որ ես ուզում եմ գամ, բա էդ երեխեքը։ Ասում էի, Տարոն ջան, ախր դու էլ իմ երեխեն ես, ասաց՝ մամ, ստեղ շատ երեխեք կան, որ մեր կարիքն ունեն»,- հիշում է Տարոնի մայրը։

Տարոն Գիվարգիզյանը եկեղեցում դպիր է եղել. «Շատ խորը մարդ պետք է լինես, որ կարողանաս ոչ միայն կարդալ, այլ նաև հասկանալ օրինակ՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»»,- ասում է Տարոնի ուսուցչուհին՝ Արմինե Խաչատրյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել