Եվրամիության ղեկավար Ժոզոֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց անհնար է եղել: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ասել է նա Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Քանի որ երկու նախարարներն էլ (Հայաստանի ու Ադրբեջանի) զրուցում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել ՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա անհնար է եղել, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», – ասել է նա:
Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, շեշտել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի:
«Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը մնում է հրամայական», – նշել է նա:
«Եթե մենք կարողանանք մեր դերը խաղալ խաղաղության հաշտեցման, վերականգնման և ամրապնդման գործում, լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել», – ասել է նա: