ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած մեծ ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Նա հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է մնային այն դիրքերում, որում եղել են նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ:
«Արցախի կարգավիճակը պետք է լինի անփոփոխ և լուծվի հետագայում: Անպայման Արցախի և Հայաստանի միջև պետք է կապ լինի, դրա համար էլ Լաչինի միջանցքն է: Հաջորդ քայլը պետք է լինի տարածաշրջանում կայունության հաստատումը. դա կապված է նաեւ ավտոմայրուղու երթևեկությանը, Նախիջևանի հետ կապին»,-նշեց նա: