Տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնելու է ամանորյա ուղերձի ժամանակ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից, փոխանցում են РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հաղորդագրություններ տարածվեցին տելեգրամյան մի շարք ալիքներում, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Լուրը չէին համապատասխանում իրականությանը: