Լավրովը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

«Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով միջազգային իրավունքի հանդեպ արհամարհանքի դրսևորում է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Սա, իհարկե, միջազգային իրավունքի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքի մեկ այլ դրսևորում է, ապօրինի, միակողմանի հարկադրանքի միջոցների դրսևորում, որոնք ԱՄՆ-ը աջ ու ձախ օգտագործում է երկար տարիներ՝ արդեն տասնամյակներ: Եվ, իհարկե, կարծում եմ՝  սա չի ավելացնում Միացյալ Նահանգների վստահելիությունը միջազգային ասպարեզում ՝ որպես աշխատանքի միջազգային բաժանման պատասխանատուներից մեկի, այդ թվում ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», – ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և երեք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ:
Ինչպես բացատրել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այս որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել