Հայրենիքի փրկության շարժումը վաղը Արժանապատվության երթ կանի

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի’ քաղաքացիներ, մեր պայքարը շարունակվում է։

Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, հանդիպում ենք Սասունցի Դավթի հրապարակում («Սասունցի Դավիթ» կայարանի մոտ), որտեղից կմեկնարկի մեր Արժանապատվության երթը։

Մի՛ լռիր։
Ոտքի’ կանգնիր։
Միացի’ր քո ժողովրդին։
Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիվ ապագայիդ տերը հենց դո’ւ ես։
Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել