ԱՄՆ-ում միայն 2021 թվականի առաջին եռամսյակում կորոնավիրուսի դեմ նախատեսվում է պատվաստել 100 միլիոն բնակչի:
Այս մասին հայտարարել է իմունոլոգ Մոնսեֆ Սլոուգին, որը գլխավորում է «Գործողություն անհավանական արագությամբ» պետական ծրագրին մասնակցող գիտնականների թիմը:
«Մենք պետք է պատվաստենք 100 միլիոն մարդու մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը», – ասել է նա Fox News- ի եթերում:
Նա նաև նշել է, որ դեկտեմբերին ԱՄՆ իշխանությունները ծրագրում են պատվաստանյութի 40 միլիոն դեղաչափ պատվաստել, իսկ հունվարին ՝ 50-80 միլիոն դեղաչափ: