Ինչու՞ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել․ Լավրովը պարզաբանումը՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է թե ինչու Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել։ Հիմա ավելի լավ է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան դրդել է վերջ դնել արյունահեղությանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը դա ցանկացել են անել Ռուսաստանի միջնորդությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել