Հակամարտության ռազմական լուծումը դարձել էր անխուսափելի․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծումը դարձել էր անխուսափելի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը «մնացել էին թղթի վրա», հայտնում է РИА Новости-ն։

«Մենք գնահատեցինք աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը և տեսանք, թե ինչպես չի գործում միջազգային իրավունքը: Ուժը դարձել է հիմնական գործոնը: Միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մնացին թղթի վրա: Հակամարտության ռազմական լուծումն անխուսափելի դարձավ», – ասել է Ալիևը հինգշաբթի օրը Բաքվում ելույթ ունենալով։

Ըստ Ադրբեջանի նախագահի, Ղարաբաղի հարցով միջնորդները բազմիցս հայտարարել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում», բայց դիվանագիտական ​​լուծում չի գտնվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել