Հաճախ օդնավակայանում կարող են Ձեզ մոտենալ անծանոթ անձիք և խնդրել փոխադրել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ:
Նշենք, որ տվյալ դեպքում անհրաժաշտ է հրաժարվել, քանի որ ոչ միայն այդպես թելադրում են անվտանգության կանոնները, այլ նաև ՀՀ օրենսդրությունը:
Ուղևորներին խստորեն արգելվում է կողմնակի անձանցից փոխադրման համար ընդունել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ, ինչպես նաև իր ուղեբեռը վստահել (նույնիսկ կարճ ժամանակով) անծանոթ անձանց:
Զննման կետերի մուտքերի մոտ պետք է փակցվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը:
Աղբյուր՝ Իրավաբան.net