Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձևը անվանել է «իսկական աղետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցով Ֆրանսիայի բանաձևը անվանել է «իսկական աղետ» և «հարձակում Ադրբեջանի ինքնավար իրավունքների վրա»։

Այս մասին հաղորդում է Ahval-ը:

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մեկի վրա չի հարձակվել իր հողի վրա, այլ ազատագրել է «սեփական հողերը», որոնք եղել են Հայաստանի հսկողության տակ շուրջ երեք տասնամյակ՝ չնայած ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը իսկական աղետ է, որը դուրս է եկել սկանդալի սահմաններից»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը սատարել է Սենատի կողմից (խորհրդարանի ներքին պալատ) ավելի վաղ ընդունված բանաձեւը, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ՝ ուղղված երկրի իշխանություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել