214 դիմում է ստացվել կորած հայ զինծառայողների վերաբերյալ

Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գծում ստացվել է ավելի քան 210 դիմում կորած հայ զինծառայողների վերաբերյալ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Թեժ գծի աշխատանքի ընթացքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 դիմում է ստացվել անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնագետները ստուգել, մշակել և փոխանցել են 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Բացի այդ, 45 քաղաքացիների հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն, իսկ անհայտ կորածների որոնման աշխատանքներում ցուցաբերված օգնության համար 9 շնորհակալական պատասխան է ստացվել:

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ-ն, մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է կապվել կենտրոնի հետ անհայտ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձի և այլ հարցերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել