Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հաստատել է առաջիկայում Արցախի օդանավակայանի բացման լուրը, բայց ժամկետները չի նշել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Դժվար է ասել, թե երբ կգործի օդանավակայանը․․․Շատ մոտ ապագայում, այսպես ասենք»,-նշել է Բաբայանը։
Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու են կատարվել։
Ղարաբաղյան հակամարտության տարիներին՝ 90-ականների սկզբին, օդանավակայանը ծառայում էր ռազմական կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:
Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման արդեն 2012-ին, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնաթիռներին վայրէջք կատարել: Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չի եղել։