Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մտավորականները երթ են իրականացնում ի աջակցություն անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների։
Նրանք Ազատության հրապարակից երթով գնացին են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Նրանք նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանին։ Մտավորականները պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին։
Դերասան Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ ՌԴ-ից են սկսում, քանի որ Ռուսաստանն այն երկիրն է, որն իր միջամտությունն է կատարել։ «Որը կարողացավ ինչ-որ մի կերպ մասնակցել այն հարցին, որով մենք ենք այսօր զբաղվում»,- ասաց Թոխատյանը։