Սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմին իրենց դերն ունեցվ հայ ժողովրդի բարեկամ, եղբայրական եզդի ժողովուրդը: Սեպտեմբերի 28-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ եզդիները և հայերը երկու ազգ են, բայց մի ժողովուրդ: 44 օր տևած պատերազմում եզդիական երկու ջակատ՝ Ռզգո Սարհանկյանի հրամանատարությամբ մասնակցեցին և անառիկ պահեցին իրենց վստահված դիրքերը:
«Հենց պատերազմի սկզբից էլ մեկնել են և մեկն են պատերազմի ամենաթեժ կետեր, հարավ, դեպի Ջաբրայիլ: Եզդիական ջոկատը նահանջ չի ունեցել և ամենաբարդ դիրքերում իրենք կարողացել են շուրջ մեկ շաբաթ դիրքը պահել և պատվով կատարել են իրենց առջև դրած մարտական առաջադրանքները»,-նշում է Բաքոյանն ու հավելում, որ ճիշտ մարտավարության շնորհիվ ոչ մի զոհ չեն ունեցել երկու ջոկատից:
Մանրամասները՝ տեսանյութում