Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է մարդասիրական առաքելության և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Նրանք խոսել են նաև ռուս խաղաղապահների գործունեության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքների մասին», – ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային կապերի մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել