Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում է ստերագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Ղափլանյանն ավելի վաղ գրել էր․ «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ.
Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար»: