Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, իսկ նրա փոխարեն էլ նախարարի պաշտոնում նշանակվելու է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։