««Ազատություն» ռադիոկայանը այս տարիների ընթացքում քայքայիչ գործունեություն է իրականացրել»․ Մովսես Հակոբյան

Պատերազմի 5-րդ օրը 1500 մարդ է եղել փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր՝ Հայաստան չվերադառնալու և խուճապ չառաջացնելու համար։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Էդքան մարդկանց վրա զորքից կտրվել, մարդ է նշանակվել, որպեսզի դրանց պահեն, դրանց կերակրել են բանակի զինվորների սնունդով, մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել դրանց հետ, որպեսզի մի մասին հետ վերադարձնեն բանակի շարքեր»,-ասաց Մովսես Հակոբյանը։

Լրագրողներից փորձեցին ճշտել, թե այդ անձիք միայն կամավորնե՞ր են եղել, ինչի ի պատասխան, երբ Հակոբյանն իմացավ, որ լրագրողը «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչն է՝ հորդորեց հարց չտալ իրեն։ «Դուք ավելի լավ է հարց չտաք, որովհետև ձեր ռադիոկայանը այս տարիների ընթացքում քայքայիչ գործունեություն է իրականացրել»։ Նա նշեց, որ իր համար տարբերություն չկա, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչ է, իսկ նախկինում «Ազատությանը» տրված հարցազրույցներում էլ դա ասել է, բայց լրատվամիջոցը դա չի հնչեցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել