Ե՞րբ է նախատեսվում ՄՈԲ զինծառայողներին հետ ուղարկել կամ արձակուրդ տրամադրել

Հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են Զինված ուժերի վերաբաշխումներ, վերատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսը, ժամկետային պարտադիր ծառայողները արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Երբ կունենանք արդեն վերջնական կառուցվածք և պատկերացում՝ զինված ուժերի տեղակայման վերաբերյալ»,-ասաց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել