ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամենակարևորը, որ արվել է, դադարեցվել է արյունահեղությունը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նշեց, որ Ղարաբաղում մարտերի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 4 հազար մարդ՝ 2 կողմերից էլ:
«Ավելի քան չորս հազար մարդ է զոհվել, միայն պաշտոնական տվյալների համաձայն, իրականում կարծում եմ ավելին: Հետեւաբար, արյունահեղության դադարեցումը հիմնական արդյունքն է», – ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններին:
Պուտինը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել Շուշի քաղաք խաղաղ փախստականների վերադարձի պայմանից: