Հուսով եմ, որ մենք այլևս չենք օգտագործի այս արտահայտությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը հնարավորություն տվեց դադարեցնել արյունահեղությունը և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Նախագահը ԼՂՀ-ում հումանիտար հարցերի լուծմանն առնչվող հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւի հետ:

«Հուսով եմ, որ մենք այլևս չենք օգտագործի այս արտահայտությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»։ Հուսով եմ, որ շուտով կշարունակենք քննարկել այլ հարցեր», – ասաց նա:

Պուտինի խոսքով ՝ զոհերի թիվը ադրբեջանական և հայկական կողմից, այդ թվում ՝ Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է չորս հազարը, ավելի քան ութ հազար մարդ վիրավորվել է, և տասնյակ հազարավոր փախստականներ կան։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը բնականոն խաղաղ կյանքին վերադառնալուն օժանդակություն ցուցաբերելու հարցը շատ կարևոր և արդիական է», – շեշտել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել